![]()
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին։
Բայրամովը շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է, սակայն միևնույն ժամանակ կարևորել է, որ Հայաստանի Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։
«Այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի վարչապետը հրապարակեց Սահմանադրության տեքստը։ Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր վերահսկողությունից։ Նախընտրում եմ չմեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարցն է։ Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։ Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայում նման պահանջներ չկան։ Մենք սա շատ դրական ենք գնահատում։ Երբ այս հարցի շուրջ ձեռք բերվի վերջնական լուծում, հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նոր Սահմանադրության նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
![]()