Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարին

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգերի գործունեությանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմներին եւ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել ճգնաժամային իրավիճակներում պետական կառույցների միջեւ արդյունավետ համակարգման, ռիսկերի գնահատման եւ դրանց կառավարման ուղղությամբ առկա փորձի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ