![]()
Հայկ Թորոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Տեսնես՝ Ալիևը ի՞նչեր է խոստացել ՌԴ-ից Հայաստան գործուղված խմբակին, որ առավոտից երեկո Ալիևի անունը տալով՝ թեզեր են հորինում։ Իսկ կարող է պարզվի՞, որ Ալիևը Ադրբեջանի հարեմներում (մթոմ՝ գերու կարգավիճակով) «ձերբակալված» թաթար Ռուբոների ու Բակոների միջոցով ինչ-որ մեսիջներ է փոխանցում ՌԴ-ից Հայաստան արտահանված օլիգարխներին։
Թե չէ՝ ինչո՞ւ են դրանք հայտնվել Հայաստան, առավոտից գիշեր Ալիև-Ալիև ասելով շրջում են, ինչ խոսում են, հաջորդ բառը Ալիևն է։ Ալիևը, որ Ադրբեջանի պետական բյուջեն ծախսեր, այդքան իր անունը չէր կարող շրջանառել Հայաստանում, որքան Հայաստանը Թաթարստանի կարգավիճակով տեսնողների և միութենական պետության համար գործուղված խմբակի միջոցով։ Իրոք, արդեն նողկալի են, ամբողջ օրը Ալիև, հա՛, Ալիև։
Ընդդիմության խոսույթից, որ դուրս հանենք Ալիև բառը, նրանց ասելիքը կավարտվի։ Բայց վստահ ասում եմ՝ շատ շուտով նրանք այլևս քաղաքականության մեջ պարզապես գոյություն չեն ունենալու։ Հիմա հասկանալ է պետք՝ միլիարդները Ռուսաստանում են, Կրեմլից ճնշում են, Կրեմլին էլ Բաքվից են ճնշում, որ անեն ամեն բան, որպեսզի Հայաստանում խաղաղություն չլինի, որ Հայաստանը հանկարծ ռըսի (տակից) չփախնի, որ, ինչպես ռըսի ստրուկ եղել է, այնպես էլ մնա։ Հիմա սրանք միտումնավոր առավոտից գիշեր Ալիև են ասում, որ որոշ զանգված մտածի՝ դե, ավելի լավ է ռըսի տակ լինենք, քան Ալիևի։
![]()