![]()
ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ նոր Սահմանադրությունը թույլ չի տալիս Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ ու վերածել ֆորպոստի։
Տեսանյութին կից նա գրել է․ «Հայաստանը ֆորպոստ չի լինելու»։
Նույն համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը՝ խաղաղության ապահովումը, ինչը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել այնպես, որ հաղթահարի «ֆորպոստի տրամաբանությունը» և դառնա «խաղաղության խաչմերուկ»։
![]()