![]()
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ամենասկզբում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դատարանի դահլիճում դիմել է հորը՝ հարցնելով տեսակցության մասին:
«Պա՛պ, երեկ էկա, չթողեցին, էսօր գա՞մ»,- հարց է ուղղել նա:
«Նույն բանն ա լինելու, փորձի»,- պատասխանել է Քոչարյանը:
Նշենք՝ դատական նիտը, դեռ չմեկնարկած, կես ժամով հետաձգվել է։
Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի:
Դատարանում լարվածություն է առաջացել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ Օրբելյանի չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։ Դատավորը նաև զգուշացրել է, որ նման երկու բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։
Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար:
Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
![]()