Ուրախ եմ, որ ՆԳՆ-ի այս առաջարկն ընդունվել է. քաղաքացիությունից զրկելու գաղափարը 2 շերտ ունի. Արփինե Սարգսյան

«Քաղաքացիությունից զրկելու գաղափարը 2 շերտ ունի»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով նոր Սահմանադրության նախագծի դրույթը:

«Ուրախ եմ, որ ՆԳՆ-ի այս առաջարկն ընդունվել է: Տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ՝ տալ քաղաքացուն բնորոշ իրավունքներ կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ: Հարցը 2 շերտ ունի. կարող է վերաբերել ինչպես երկքաղաքացիներին, այնպես էլ քաղաքացիների, որոնք միայն ՀՀ քաղաքացիություն ունեն»,- մանրամասնել է նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը: Նախագծի համաձայն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից միայն դատարանի որոշմամբ և օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ