![]()
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ու ամբողջ խմբակցությունով չքվեարկեն, և մենք գնանք հանրաքվեի, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի:»:
Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում եմ պաշտոնապես, որ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեի ընթացքում նոր Սահմանադրությանը, այսինքն՝ իմ փաստարկները համոզիչ չեն թվա, ես հրաժարական եմ տալիս, հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ՝ ես հաջորդ ընտրություներում, ընդ որում՝ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ, չնայած այդ պարագայում ինչո՞ւ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- ասել է նա:
![]()