Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Թերեզլյանին պատկանող Pitstop burger հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 35/7) իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանում «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 051/2021 տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ