Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, մի շարք տարածաշրջաններում՝ անձրև

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է ճանապարհային դեպարտամենտի հրապարակած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ