ԱԺ պատգամավորներ Նոնա Հովհաննիսյանն ու Վոլոդյա Հակոբյանը կմեկնեն Քիշնև՝ մասնակցելու երիտասարդական ֆորումի

Ազգային ժողովի պատգամավորներ Նոնա Հովհաննիսյանը և Վոլոդյա Հակոբյանը նոյեմբերի 22-26-ը կգործուղվեն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև՝ մասնակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Արևելյան գործընկերության մասնակից երկրների համար նախատեսված «Քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդում» տարածաշրջանային երիտասարդական ֆորումին։

Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։

Պատգամավորներին կուղեկցի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Անուշ Բարեղամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ