Ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. կա վիրավոր

Նոյեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ