![]()
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»:
Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ ուզում է ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից անդրադառնալ իր՝ նախկինում արված առաջարկին:
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունմանհանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահամանդրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում:
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»,- ասել է վարչապետը:
![]()