![]()
Արձակուրդը Հայաստանում անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում, լավ արձակուրդ անցկացնել:
Կառավարության ղեկավարը համոզված է, որ Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել:
Ըստ նրա՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:
«Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժե, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- նկատել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()