![]()
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադաձձել է ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքին ու հայտարարել, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենից պետք է շնորհակալություն հայտնեն, քանի որ թույլ չի տվել, որ ավելի վատ բաներ կատարվեն։
«Ես չեմ Գառնիկ Դավթանին հրահանգել, որ նա ծեծկռտուք սկսի։ Եթե իրենք պետք է բողոքեին, որ իրենց հետ նման բաներ է կատարվել, թող չսկսեին այդ ծեծկռտուքը, ես դրա համար պատասխանատու չեմ»,-ասել է Ռուբինյանը։
Նա հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որ ՔՊ պատգամավորների պահվածքը ԱԺ նիստերի դահլիճում համարժեք պատասխան է եղել:
Ռուբինյանը հավելել է, որ խստորեն դատապարտում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի պահվածքը, որը ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր կացել հարվածելու համար, դատապարտում է նաև Գառնիկ Դավթյանի պահվածքը, որի առաջին հարվածից է սկսվել ծեծկռտուքը:
![]()