![]()
«ԱԺ երեկվա հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Չգիտեմ՝ դիտավորյալ արեցին, թե պատահական, չիմացության բերումով, բայց իրենք երեկվա հարցուպատասխանի արդյունքով հնարավորություն տվեցին, որ պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որ նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն»,- նշել է նա։
![]()