![]()
«ՀՀ-ում ասում են սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 200 ձայն ունի. ով ունի 1 ձայնից ավելի ձայն, նա իմ դասակարգային թշնամին ա»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ընտրակաշառք բաժանողների ոտքերն ու ձեռքերը քաղաքական առումով ջարդելու ենք»,- շեշտել է նա:
«Հայաստանում խոսում են մարդկանց մասին, ասում են սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 200 ձայն ունի. Հայաստանում ամեն մարդ ունի 1 ձայն, ով ունի 1 ձայնից ավելի ձայն, նա իմ դասակարգային թշնամին ա. այդ մարդկանց ոչնչացնելը իմ քաղաքական հանձնառությունն ա»,- ասել է նա:
![]()