Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,- ասել է Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ