![]()
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԱԺ դահլիճից դուրս գալիս սեռական բնույթի կոպիտ հայհոյանք է տվել՝ հավանաբար ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին:
«Ես ձեր ղ..պա բե…նը»,- հայհոյել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում հրմշտոց ու ծեծկռտուք էին եղել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ դիմել էր ընդդիմադիրներին ու ընդգծել, որ չի կարող Նարեկ Կարապետյանի ընտանիքի մասին չխոսել, որովհետև այդ ընտանիքի բոլոր անդամները այս կամ այն կերպ քաղաքականության հետ կապ ունեն, անգամ վերջինիս հորեղբոր որդին (-խմբ. Սարգիս Կարապետյանը) առաջարկում էր «սեքսի» նախարարություն բացել ու իր արտահայտությունների համար կանանցից ներողություն չի էլ խնդրել:
Կարապետյանը արձագանքել էր տեղից գոռգոռոցներով ու ձեռքը առաջ պարզելով, այնուհետև սկսվել էին փոխադարձ արտահայտություններ, ապա ընդդիմադիր պատգամավորներն առաջ էին եկել, հարձակվել Չախոյանի վրա, և սկսվել էին հրմշտոց ու ծեծկռտուք։
![]()