![]()
Քրեական վարույթի շրջանակներում այսօր հարցաքննվել է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից:
Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հարցաքննվել էր «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը հարցաքննվում:
Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
![]()