Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, շարունակելով հասցեական արձագանքել իր և իր առաջնորդած շարժման քննադատություններին, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Ռուբեն Հախվերդյանի վերջին հարցազրույցից մի հատված և մեկնաբանել այն:

«Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, եւ, հետեւաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։

Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է»։

Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։

Բայց Կրթվելը նորաձեւ է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք եւ պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաեւ՝ ինչի մասին է Կրթվելը նորաձեւ է շարժումը։

Ի դեպ՝ 8000 մարդ Երեւանում եւ մարզերում արդեն լսել է Կրթվելը նորաձեւ է շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել եւս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ եւ միանալ այս շատ կարեւոր խոսակցությանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ