Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ:

Այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և ֆիզիկապես և հոգևոր տեսանկյունից. այն ինչ նրանք արել են տասնամյակներով:

Սա եղել է պարզ քաղաքական բարտեր` գողապետերը Գարեգինին և իր շրջապատին տվել են ֆինանսական արտոնություններ և աչք փակել սքեմի տակ կատարվող անցուդարձի վրա, Գարեգինն էլ` Եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին: Դու ինձ փող և արտոնություն, ես քեզ` լեգիտիմություն:

Քանի որ ժողովուրդը ազատագրվել է հպատակության շղթաներից, հանցավոր դաշինքի շահագործման օբյեկտ այլևս չկա: Մյուս կողմից` Հայաստանում կա օրինական իշխանություն, որի լեգիտիմությունը բխում է ժողովրդից, միմիա´յն ժողովրդից:

Ահա թե ինչու Եկեղեցու հոգևոր պետերը չեն գտնում իրենց տեղը ժողովրդավարական Հայաստանում. նրանց ապրանքն այլևս գնորդ չունի` ոչ իշխանությունն է ապօրինի, ոչ ժողովուրդը` հպատակ:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որքան շուտ սա հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ