Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հայտնել է ավագ դստեր՝ Էլինայի ամուսնության մասին: Դերասանը սոցցանցերի իր էջերում կիսվել է կադրերով ու նշել, որ բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ էմոցիաներ ունի:

«Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, հետաքրքիր, էմոցիոնալ զգացողություն է։ Ցանկանում եմ բոլորի ընտանիքում լինի այս ուրախությունը»,- գրել է Պետրոսյանը:

Դերասանի հետևորդներն ու ընկերներն արդեն հասցրել են շնորհավորել ընտանիքին՝ մաղթելով սեր, համերաշխություն ու երկար տարիների երջանիկ կյանք։

Հարսանիքը տեղի է ունենում ԱՄՆ-ում, որտեղ երկար տարիներ է՝ ապրում է դերասանի ընտանիքը:

Մենչը 3 երեխա ունի՝ 2 դուստր և մեկ որդի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ