![]()
«Առայժմ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ՝ դա համարելով ցածր իմ արժանապատվությունից»:
Այս մասին լրագրողներին ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի (ԿՄԿ) նախագահ շեյխուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։
Նա նշել է, որ կաթողիկոսը, բացի իր կրոնական կոչումից, նաև քաղաքական թիկնոց է հագել, և դա անթույլատրելի է:
«Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, հետևաբար ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ»,- ասել է նա։
![]()