Կապանում 26-ամյա տղամարդը մի կնոջ դեմքին հարվածել է, հափշտակել բջջային հեռախոսն ու փախուստի դիմել

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտ անհայտ անձը քաշել է մազերը, բռունցքով խփել դեմքին և գրպանից հափշտակելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:

Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ