![]()
Ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով 0% կանխավճարով. այս հատուկ առաջարկով է նոյեմբերի 13-15-ը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին՝ TOON Expo-ին, մասնակցում հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը:
Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին բանկի հետ համագործակցող ընկերություններից գույք գնելու պարագայում:
![]()
![]()
Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը նշում է, որ անշարժ գույքի գնումը մարդու կյանքի կարևորագույն ֆինանսական որոշումներից մեկն է։
Գևորգյանը վստահեցնում է, որ Ամերիբանկը հայտնի է իր ճկունությամբ, առաջարկում է հիփոթեքային վարկի ենթատեսակներ տարբեր սեգմենտների համար՝ հաճախորդների կարիքները ճիշտ բացահայտելու և բավարարելու համար։
![]()
Տուն էքսպոյի Ամերիայի կանաչ տաղավարում այցելուներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:
![]()
Ամերիայից նշում են՝ TOON Expo-ին մասնակցում են ոչ միայն գնորդների, այլ նաև բանկի հետ համագործակցող կառուցապատողների կողքին լինելու նպատակով: Դրանցից մեկն էլ ՌենՇին ընկերությունն է, որն էքսպոյին ներկայացնում է իր Սքայլայն նախագիծը:
![]()
«Ամերիաբանկը իր հետ նոր մշակույթ է բերել TOON Expo, մեզ համար շատ կարևոր է այս համագործակցությունը»,- նշում է Բիգ փրոջեքթս ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը:
Տուն էքսպոն բաց է մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ:
![]()