Երևանում դադարեցվել է հնդկական ռեստորանի գործունեությունը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Երևանում ռեստորանի և Շիրակի մարզում առևտրի օբյեկտի գործունեություն է դադարացվել:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել ՀՀ, Շիրակի մարզի ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 27/3 և 29/1 հասցեներում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոցի 1/1 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։

Տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ օբյեկտները նաև կապարակնքվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ