Վարչապետը կարճատև այցով վերադառնում է Երևան. նա այնուհետև կմեկնի Կամբոջա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ կարճատև այցով վերադառնում է Երևան, որովհետև վաղը մեկնելու են Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու:

Վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել էր Իռլանդիայի Հանրապետություն:

Վարչապետը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին, այցի ընթացքում նախատեսված են եղել նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ