ԸԸՀ-ն կդիմի դատարան՝ Սպիտակի ընտրություններում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան:

ԸԸՀ-ն դատարան է դիմում Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։

ԸԸՀ որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ