![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին այցելել է Moon Greenhouse ջերմատնային տնտեսություն։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
![]()
Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսությունը զբաղեցնում է 4 հա տարածք և կառուցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակում։
![]()
Տնտեսությունում աճեցվում է վարդի 35 տեսակ։ Արտադրանքն արտահանվում է Նիդերլանդներ, Լեհաստան, ԵՄ այլ երկրներ, ԱՄԷ, Կատար, Մոլդովա։ Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատատեղ։
![]()
Moon Greenhouse-ում կատարված ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 3 մլրդ 300 մլն դրամ, որից 2 մլրդ 200 մլն դրամը կազմում է «Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում տրամադրված վարկային պորտֆելը։
![]()
Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են տնտեսության գործունեությունը, արտադրական հնարավորությունները, ինչպես նաև հայկական ծաղիկների՝ մասնավորապես հոլանդական շուկա արտահանման ծավալների ավելացմանն ուղղված դիտարկումները։
![]()