ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Այնտեղ են մեկնել ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է՝ գործը, որի շրջանակներում ԱԱԾ-ն իրականացնում է գործողությունները, կապված է 2017թ. ԱԺ ընտրություններում Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկի հետ:

«Չգիտեմ՝ գումար է տվել, ինչ է արվել, չգիտեմ, խուզարկություն իրականացնողները չբացատրեցին»,- ասաց Զոհրաբյանը:

Իրավապահ կառույցների կողմից Ծառուկյանի առանձնատանն իրականացվող գործողությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ