![]()
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի քվեարկության իրավունքը կարող է վերականգնվել, եթե երկիրը վերադառնա կազմակերպության աշխատանքներին, մասնակցի հանդիպումների, համաժողովների և խորհրդարանական ֆորումների, ինչպես նաև մասնակցի անդամ երկրների հետ համատեղ զորավարժությունների։
Այս մասին հայտարարություն է արել Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում:
Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են զրկել Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու իրավունքից, ինչպես նաև կազմակերպության ներսում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից։
2024 թվականին Հայաստանը հայտարարել էր իր մասնակցության «սառեցման» մասին՝ ավելի վաղ կազմակերպությունից պարտավորություններին համարժեք օգնություն ու աջակցություն չստանալու պատճառով:
![]()