«Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում». Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը ուղիղ եթերով ուղղորդել է իր աջակիցներին՝ փողոցներ փակել, մետրոներ կանգնեցնել և այլն։ Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, Ղուկասյանը հորդորել է դադարեցնել ամեն բան։

«Փողոց չի փակվել, երթևեկությունը կաթվածահար չի եղել: Երիտասարդական մետրոյի մոտ մարդ չկա, կատեգորիկ հանգիստ վիճակ: Ես ուզում եմ, որ էս ամենը ֆիքսեք»,- հայտարարեց «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօրվա ակցիային:

«Էս էքսպերիմենտը պետք էր: Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում: Ո՛չ, անձամբ ես չեմ գա, որ մարդ հավաքվի, երբ կհավաքվեն, կգամ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ