Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով.

«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ»:

Պատելը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ