Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ապրիլի 30-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման մասին պայմանավորվածությունները՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Այս մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, հակասությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաև ուժի կիրառումից հրաժարվելու հիման վրա «անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»։

«Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հասցեին Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը լրացուցիչ և կարևոր գործոն է կայունության համար»,- նշում է ԱԳՆ-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ