Հոգևորականի առաջնորդած էլիտան հանրությանը հստակ որակումներ տվեց. Ալխաս Ղազարյան

Հոգևորականի առաջնորդած էլիտան հանրությանը հստակ որակումներ տվեց՝ մերոնց-ձերոնց, հայի-թուրքի, սևի-սպիտակի, մինչդեռ նույնիսկ սիմվոլիկայի առումով հենց իրենք էին հաճախ զգեստափոխվում՝ սևից սպիտակի, կամ սպիտակից սևի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Չնայած այս ամենին, այո, բաժանարար գծեր դրվեցին, բայց բաժանումը քաղաքակրթական էր՝ պետություն ունենալ-չունենալու, հոգևորի և չհոգևորի»,- ասաց նա:

Ալխաս Ղազարյանը նշեց, որ գիտակցված թե ակամայից՝ օրեր առաջ «Անի գրանդ հոթելի» հարկի տակ հավաքվել էին գաղափարակիցներով, որոնց նպատակը մեկն էր՝ իշխանություն, ու այդ ամենը բացառապես Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ