Նազելի Բաղդասարյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարություններ

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,— գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ