Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

«Էս մարդիկ չափ, սահման լրիվ անցնում են»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի թիկնապահին, որն ԱԺ բակում լրագրողի է հարվածել ու հայհոյել՝ այսպես ասած՝ «սրբապղծության համար»:

«Բագրատ սրբազնի վերաբերյալ շատ ավելի կոպիտ ես եմ արտահայտվել ու Երևանի փողոցներով քայլում եմ, դե թող Լևոն Քոչարյանը՝ իր խաժամուժի հետ, փորձեն ինձ մոտիկ գալ: Էդ, որ Բագրատ Սրբազանը օրը չորս անգամ տարբեր դրվագներով սուտ է խոսում, դա նորմա՞լ է, կամ, որ Բագրատ սրբազանը խաչը վզին քաղաքականության մեջ է ներքաշվում, նո՞րմալ է, սրան պիտի իրավաքաղաքական գնահատական տրվի»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանը հույս է հայտնում, որ դատախազը կաշկանդված չէ, և որ պատգամավորի օգնականը, կամ «ախռանիկը» կստանա իր պատիժը. «Ականջից թղթով բռնած, որպեսզի իրենց ձեռքերն էլ չկեղտոտվի, պետք է Դատախազության պադվալ քարշ տալ: Ի՞նչ է նշանակում մարդ ծեծել, էս էն մարդիկ են, որ զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդ են սպանել, ուզում եք բանը հասնի նրան, որ սրանք ծեծելով մա՞րդ սպանեն, կամ իրենք որոշեն՝ ով ինչ պիտի ասի էս երկրում, հերիք եղավ, բոլ եղավ»:

Քաղաքագետի խոսքով՝ երբ որ այս մարդիկ չեն ստանում համապատասխան պատիժ, դա բերում է անպատժելիության մթնոլորտի, անարխիայի, ամենաթողության՝ «բեսպրեդելի»:

«Եթե իրավապահները չեն աշխատում, համատարած «բեսպրեդելի» մթնոլորտ ենք թևակոխում: Լևոն Քոչարյանի ախռանան, կամ ընկերը ո՞վ դառավ, որ լրագրողի վրա ձեռք բարձրացնի կամ առհասարակ ՀՀ որևէ քաղաքացու վրա ձեռք բարձրացնի, էս ո՞ւր ենք հասել: Պետք է պատժվի, պատասխանատվության ենթարկվի, այնպես, ինչպես ենթադրում է մեր քրեական օրենսգիրքը՝ հատկապես լրագրող ծեծելու համար: Շարքային քաղաքացու հետ միջանձնային վեճի հետ գործ չունենք, լրագրողի լրագրողական գործունեությունը, ըստ երևույթին, թիրախավորվել է, ու մարդիկ ձեռքերին են ազատություն տալիս, առանձին դեպքերում՝ գուցե նաև ոտքերին: Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել ըտենց մի հատ «պլոճիկով» տղա, որ առանց Լևոն Քոչարյանի հրահանգի կկարողանա գործել, բացառում եմ դա. սովոր են իրենց շուրջը սողուններով պատել»,- ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, որի, այսպես ասած, «թասիբը» պահելու համար էլ Լևոն Քոչարյանի «ախրանիկը» հարվածել է լրագրողին, Մկրտչյանն ասում է, որ Բագրատ սրբազանը չի եկել «յուղ ու մեղր բաժանելու», վերջինս քաղաքական պրոցեսների մեջ է ներքաշվել, ու լրագրողն իրավունք ունի դրա վերաբերյալ հետքաննություն իարկանացնել կամ գոնե կարծիք արտահայտել. «էդ որ մտնում են նման պրոցեսների մեջ, չեն մտածում, որ հնարավոր է նաև նման բան լինի: Թե մտածում են, որ հոգևորականի վեղարն ու խաչը պիտի կաշկանդի որևէ մեկին իրականությունը բարձրաձայնելու, չարաչար սխալվում են: ФСБ-ի բոլոր դրսևորումները ՀՀ-ում բացահայտվելու, ինքնաբացահայտվելու ու հանրային պարսավանքի են ենթարկվելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ