Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինի հայտարարությունների։

«Չափազանց անընդունելի է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի կողմից Ադրբեջանի սահմանադրական պետական կառույցի նկատմամբ դիտավորյալ վիրավորական հայտարարություններ օգտագործելը, որոնք միջպետական հարաբերությունների տեսանկյունից չեն տեղավորվում էթիկական որևէ շրջանակի մեջ»,- ասել է Հաջիզադեն՝:

Նա հավելել է, թո Ադրբեջանը պահանջում է, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին:

«Նաև հորդորում ենք դադարեցնել մեր երկրի դեմ անհիմն պահանջներ հնչեցնելը, քանի որ մեր երկիրը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար»,-հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ