Կրեմլը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Լեռնային Ղարաբաղից:

Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են  Դադիվանքից, և որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն ԼՂ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ