Վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին քաջածանոթ են

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ:

Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։

Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ