Հայաստանը դրական խաղաղության վարկանիշում բարելավել է դիրքերը 16 հորիզոնականով

Հայաստանը դրական խաղաղության վարկանիշը բարելավել է 16 հորիզոնականով։

Դրական խաղաղության ինդեքսով երկրների (Positive peace report) վարկանիշով Հայաստանը 54-րդն է։ Համապատասխան զեկույցը հրապարակել է «Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտ» (IEP) միջազգային վերլուծական կենտրոնը: Ցանկում դրական խաղաղություն հաստատելու ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:

Ըստ այս վարկանիշի՝ Վրաստանը՝ 49-րդն է, Ադրբեջանը՝ 104-րդը։

Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտները և կառույցները, որոնք ստեղծում և աջակցում են խաղաղ հասարակությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ