Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը հրվիրվել է հարցաքննության։

Այս մասին «Հայկական ժամանակ»,-ի հետ ասաց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ չհստակեցնելով, թե կոնկրետ, որ իրավապահ մարմին է Ավետիսյանը հրավիրվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ասաց, որ այս պահին ձեռբակալված անձ չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է խուզարկությունը, «Ուիգմոր քլինինգն» է:

ԲԿ-իհաղորդակցման մասնագետ Աննա Թավաքալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ հանդես կգան հայտարարությամբ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ մամուլից է տեղեկացել նախարարությունում խուզարկության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ