Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Այժմ քննություն է գնում, երիտասարդը անցել է բոլոր սահմանները և պետք է օրենքի առջև պատասխան տա։

Այս մասին այսօր ԱԺ-ում արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Անդրադառնալով տեղի ունեցածին, Ասլանյանը նկատեց․ «Այնտեղ պարզ երևում է, ես բարձրանում եմ,որ գնամ վճարեմ իջնեմ իսկ ինքը ճանապարհս փակում է ու սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որը ասելու չէ, նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր ես իջնեմ։ Չեմ ուզում իջնել իր մակարդակին, բայց ինքը չի թողնում ինձ իջնել և ես իրեն հրում եմ ու անցնում»։

Վերջինս ճիշտ չի համարում այս միջադեպը համեմատել Ալեն Սիմոնյանի և քաղաքացու հետ տեղի ունեցած դեպքին․ «Սա էմոցիոնալ պորթկում չէր, այլ կանխամտացված մոտեցում։ Ես նստած եմ ինձ համար հանգիստ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ ինքը իմ դիմացը փակում է։ Իր փաստաբաններն ասում են՝ դեմոկրատական երկրում ենք ապրում, բայց ես ասեցի՝ ձեր իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը։ Խոսքի ու իրավունքի տեսակետից ինքը նկարահանելու իրավունք չուներ, որովհետև նկարահանելը նշանակում է անձնական տարածք, ասում են՝ ամբողջ աշխարհում լրագրողները նույնպես նկարում են, ես էլ ասեցի՝ դրա համար նրանց գլուխը ջարդում են, երբ հայտնաբերում են, որ նկարում են։ Այո՛, թող խոսեր, բայց ինքը նկարում էր»։

Ասլանյանը նշեց, որ տեղի ունեցածում տեսնում է որևէ քաղաքական գաղափար։ Ինչ վերբերվում է հարցին, որ եթե նույն բանը տեղի ունենար ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, ապա, օրենքը այդ դեպքում նույնպես կգործեր, թե ոչ,պատգամավոը ընդգծեց․ «Օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի դեպքը ու սա տարբեր են նրանով, որ այն ժամանակ մարդը գնում է, իսկ այն մարդը մոտենում ու նրան անձնական այնպիսի վիրավորանքներ է ասում, որ նա այդ քայլին է գնում։ Այստեղ է, որ ամեն ինչում դուք մոռանում եք սահմանը։ Մեզնից յուրաքանչյուրի իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը»։

Ասլանյանի խոսքով՝ եթե երիտասարդը տեսանյութը չհրապարակեր համացանցում, նա իրավապահներին չէր դիմի։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել էր, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անդրադարձել և դատապարտել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտել էր, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել էին տեղի ունեցած միջադեպը:Եթե չհրակարակեր ֆեյսբուքում, չէր դիմի իրավապահների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ