Իրավապահները Առողջապահության նախարարությունում ու բժշկական կենտրոններից մեկում կատարում են խուզարկություններ

ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Այս մասին  հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ