«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ու քաղաքապետ Տիգրան Ավիյանը ավագանու արտահերթ նիստին արձագանքեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի այն հայտարարություններին, թե քաղաքում թեղիների հատման մեթոդաբանությունը չունի գիտական ու բարոյական որևէ հիմնավորում և խորացնում է Երևանի ծայրահեղ ծանր էկոլոգիական վիճակը։

Վարդանյանին նախ արձագանքեց քաղաքապետը՝ նկատելով՝ չորս տարի առաջ վերջինս ասել է, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն․ «Այսուհետ դուք համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրաձայնած հարցերի համար, որովհետև վտսահության բացակայությունը, խմբակցության տարբեր հարցերի շուրջ անվերջանալի մաիպուլացիաները բերել են նրան, որ ունակ չենք ձեր բարձրացրած հարցերը լսելու»։

Նուարդ Վարդանյանն էլ միացրելց մի ձայնագրություն, որում Վարդանյանը ասում է հետևյալը․ «Կարելի էր հանել ամեն երրորդ ծառը, մենք չենք պահում այդ ծառը, որովհետև այդ ծառերը դառնում են պատճառ տարածքում գտնվող ծառերի ախտահանման համար»։

Դրանից հետո Քրիստինե Վարդանյանը սկսեց բղավել, որ իր այդ խոսքը վերաբերվում է այլ դեպքի մասին, որի հետևանքով քաղաքապետը վերջինիս զրկեց ձայնի իրավունքից կանոնակարգը խախտելու և տեղից խոսելու համար․ «Լռե՛ք ու լսե՛ք ձեր խոսքը, մի մանիպուլացրեք ու սուտ խոսեք»։

Այնուհետև Նուարդ Վարդանյանը մոտեցավ ամբիոնին․ «Լինելով բժիշկ, տիկին Վարդանյան, ես վստահ եմ, որ ձեր կրթությունը ձեզ թույլ կտա երկու բան հստակ հիշել՝ անձի երկվության խնդիր ունեք, բայց դա մեղադրելու չէ, և երկրորդը, որ մարդը սխալ է անում և դիմացինը փորձումէ այդ սխալը ցույց տալ մարդու առաջին ռեակցիան ագրեսիան է»։

Հետո նա դիմեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամներին․ «Ամիսներ շարունակ լուռ այստեղ նստած հանդուրժում եմ ինչ-որ բարբաջանքներ, ես հարց ունեմ պարոնայք, դուք հայելու մեջ ձեր աչքերին նայելուցև այստեղ խոսելուց ու կենացների մասին խոսելուց Արցախի մասին, վերհիշում եք թե ձեր քաղաքական հայրերը կամ դուք ոնց եք Արցախին վերաբերվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ