Ղազախստանի նախագահի օդանավը ժամանել է. նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Տոկաևի պաշտոնական այցի մասին ավելի վաղ մանրամասներ էր հայտնել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ