5-րդ շարասյանը սպասարկող լրատվամիջոցները հիմնական ասելիքը թողած՝ ելույթս վերնագրել են անհեթհեթությամբ․ Վաղարշակ Հակոբյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի քաղացիներ, այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթիս ժամանակ, խոսելով Բագրատ սրբազանի հայտարարության վտանգավորության մասին, ցանկանում էի նշել թե ադրբեջանցի զինվորները այսօր գտնվում են մեր սահմանին մոտ, նաև սև լճում, մեր տարածքում, բայց խոսքի մեջ շեղում եղավ, պետք է ասեի մեր սահմանին մոտ ադրբեջանցիները, ստացվեց մեր ադրբեջանցիները:

Իհարկե բոլորը գիտեն, որ դա լեզվական սխալ էր, և որ մերը հայն է, բայց վայ հայեր, որոնք մամուլ են ղեկավարում, ադրբեջանցուն վայել մանիպուլացրել են և իմ խոսքի այդ սայթաքումը դրել վերնագիր:

Ինչևէ առիթից միանգամից օգտվեցին 5-րդ շարասյանը սպասարկող լրատվամիջոցները, հիմնական կարևոր ասելիքը թողած՝ ելույթս վերնագրելով այս անհեթեթությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ