Ահաբեկիչներին ոստիկանական բաժանմնունք բերման են ենթարկել պարեկները․ բացառիկ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,   ԱԱԾ և  ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները  վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք նռնակով  ներխուժած անձանց։

MediaNews-ին հայտնի են դարձել դեպքի բացառիկ մանրամասները։  Ապօրինի զենք կրելու կասկածանքով ահաբեկիչներին ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկել պարեկային ծառայության աշխատակիցները։  Հասնելով  Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, ահաբեկիչները  գիտակցելով, որ շուտով փաստի առաջ  են կանգնելու, նռնակի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցրել ու պահանջներ ներկայացրել, որ Մարտական Եղբայրություն խմբավորման անդամներին ազատ արձակեն։  Ապա  կիրառել են նռնակ, պայթյուն է հնչել, ինչ հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է։ Բարեբախտաբար  ԱԱԾ և  ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել ահաբեկիչներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ