Ուլն էլ (Էդգար Ղազարյանը) ցուցադրական ոչ մի բան չի անում․ կողքը տուրուդմփոց ա, ինքը սեղանի թղթերն ա տեղը դնում

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, մասնավորապես Էդգար Ղազարյանի վարքագծին։

«Արա, դե ապրում էիք էլի ձեր համար, ելույթ էիք ունենում, բան-ման։ Բա ձեզ պե՞տք էր։

Ուրեմն էն Ուլն էլ (Էդգար Ղազարյանը) ցուցադրական ոչ մի բան չի անում, կտրուկ շարժումներ չի անում, անգամ փորձում ա չքայլի։ Ինչ-որ թղթեր ա սեղանի վրա դասավորում։

Կողքը տուրուդմփոց ա, ինքը սեղանի թղթերն ա տեղը դնում։ Համարյա ուզում ա մաքրություն սկսել անել, մենակ թե ցույց տա, որ ինքը ոչ մի կերպ չի խառնվում էդ կռվին, որ հանկարծ մի հատ ծնոտին չուտի։ Ու մոտը ստացվեց»,- գրել է Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ