Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են. տեսանյութ

Հոկտեմբերի 23-ին ստացած օպերատիվ տեղեկությանն արագ արձագանքելու շնորհիվ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխել են գողությունը։

Ժամը 17․15-ին՝ խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին, Թաիրովի Չարենցի փողոցին կից դաշտամիջյան հատվածում համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդուն, զոդման աշխատանք կատարողին և բեռնատարի վարորդին։

Պարզվել է, որ մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը կազմակերպել և մյուս երկուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հենց 45-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները պարզվում են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ